Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 19․09․23թ․

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, հեքիաթ) աշխարհը:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում (ծաղկած, բուրավետ, արբած) դաղձը:
Անտրտունջ է (բարձր, դալար, լացկան) ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:

2.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր 5 բառակապակցություն, որոնք փոխաբերական իմաստ ունեն:

ա.Թթու դեմք, կծու արտահայտություն, խաղաղ ծով, քար անտարբերություն, սև կակաչ, միամիտ հայացք, խոր լռություն, սև սիրտ, վերջին կետ, փայլուն մակերես:
բ. Սառը ջուր, ծանր խոսք, խոր փոս, ծով համբերություն, հետաքրքիր խաղ, բաց սիրտ, չար աչք, մաքուր թուղթ, գորշ կյանք:

3.  Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ:
ծաղրել
վատանալ
օգնել
հասկանալ
մեռնել
անտեսել
ծուլանալ
ուրախանալ
ճարպիկ
թանկ
էժան
4. Տվյալ դարձվածքները փոխարինել պարզ հոմանիշներով:
աչքը լիանալ
ականջի հետև գցել
արյունը դլխին խփել
անկողին ընկնել
բերանը ջուր առնել
բերանը բաց մնալ
գույնը գցել
գետինը մտնել
ծեր աղվես
փափախը գետնով տալ

5.Ընդգծել առօրյա խոսակցական բառերը, որոնց փոխարեն հաճախ օտարաբանություններ ենք գործածում:
Հեռուստացույց, համերգ, ներկայացում, դույլ, հանդիսական, դահլիճ, աքցան, որսորդ լճափ, ապերասան, համերկրացի, ճամպրուկ, վերնաշապիկ, բաճկոն, կոճգամ, հյութ,պատշգամբ, պաղպաղակ, նարինջ, անձրևանոց, ճարպիկ, հերակալ, սուրճ, սրճեփ, սրճարան, կաթսա, թեյ, թեյնիկ, ափսե, ապակի, պատճեն, երշիկ, սոսինձ, պայուսակ, զամբյուղ, թթվասեր, կարկանդակ, խոհանոց:

6. Քանի հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:
Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

7.Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:
Սալաքար, պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

8. Յուրաքանչյուր արմատով կազմել երկուական բարդ բառ` դարձնելով այն առաջին և վերջին բաղադրիչ;
Ծառ, գործ, մարդ, դաշտ, եղբայր, տուն, ոսկոր, սեղան, ջուր, հող, թուղթ:
Օրինակ՝ տոնածառ-ծառուղի

9.Գտնել հականիշ զույգերը (5 զույգ):

ա) ծանրախոհ, փութաջան, ծիծաղ, ողբ, զառամյալ, ծնունդ, թեթևամիտ, ալարկոտ, երիտասարդ, մահ
բ)   կամովին, սանձարձակ, լայնախոհ, կայուն, ակամա, նեղմիտ, զուսպ, խախուտ, լի, փուչ
գ)   ինքնավստահ, կայտառ, անագի, անուշ, պարկեշտ, վարանոտ, տրտում, պոչավոր, դառնահամ, անամոթ:

10. Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։

ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                2. որտեղ լսող կա

գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ

դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը

ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ:

11. Առաջադրանք 42, 43 Հայոց լեզու 8 դասագրքից

Posted in Հայոց Լեզու 7

Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամեն օր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր, ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրներին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության՝ կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս, որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծննդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի

Աղբյուրը՝ granish.org

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 14․05․23թ․

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Այգ իրիկուն

լուսաբաց երեկո

արշալույս իրիկնաժամ

վաղորդյան մթնշաղ

լուսադեմ իրիկնամուտ

լուսածագ վերջալույս

արևածագ արևամուտ

առավոտ

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

Արդուկ, մտրուկ, աղմուկ, շիկամուկ

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1 Ցածր, ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղ, ավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Գիտնական, թռչուն, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 09․05․23թ․

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:
Ճերմակահեր – ալեզարդ
Ազդ – բազուկ
Անվախ – քաջ
թևատ – կռնատ
Կատար – գագաթ
Վիթխարի – մեծ
բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:
Արգեակ – Արփի
Թագուհի – դշխուհի
Կապույտ – լուրթ
Տարաժամ – ուշ

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի անվանի առևտրական (հայտնի վաճառական) մահացել էր Հնդկաստանում: Դստերն պսակելուց (Աղջկան ամուսնացնելուց) հետո նա, իր ունեցվածք (կարողությունը) բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա (նվեր) էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ (ավելի) է սիրում հորը: Մեծ (Ավագ) որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ փոքր (կրտսերը) քրոջն է սիրում: Ուստի միաձայն (միաբերան) պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդարամիտ (Անաչառ) մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բնավ (ամենևին) էլ չի մահացել (մեռել). նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես ամբողջ կարողությունս (իմ ողջ ունեցվածքը) հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանամ (կուզենայի), որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու, 10.04

1.Լրացնել  բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ:
Վարպետ Հակոբը հմուտ դար-ին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի, հայրենիքից: Հապշտակությամբ լսում էինք նրան: 
— Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր,- պատմում էր նա բամբ ձայնով:
— Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հակադրաբար թողեցինք մեր տունուտեղը և հուսախափ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները: Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սփրթնում էր, զգում էինք, որ սիրտը թպրտում է, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծող ցավից: Ժայռակոբ այդ մարդու ակնակապիճները սևանում էին, և կոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այն  ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուբ լեռներին, ոսկեծուփ հորիզոնին` ինքնաբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոպերի հետ, և  հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը՝ ապա լեփլեցուն ճամփաներ, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող  որբեր: Այդ պահերին վարպետը կծկվում էր, խեղճանում, իսկ  մենք նրբանկատորեն լսում էինք:

2.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն: (բույն, բուն) 

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր) 

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր) 

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյա երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա) 

Սոֆյան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆիան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա) 

4.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրի՛ր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Գարի ջուր ամբար
շաքար ավազ բլուր
պատկեր զարդ քանդակ
գանգ ոսկր ախտ
արծաթ գույն զարդ
բարձր…. ժառանգ
գինի գործ ընկեր
խաղ դաշտ վայր

հայր….որդի
ականջ ող բլիթ

5. Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Գաղտնի-թաքուն, բացահայտ
գթառատ-առատագութ, անգութ
վախկոտ-երկչոտ, անվախ
ազնիվ-առաքինի, անազնիվ
երախտագետ-շնորհակալ, երախտամոռ
ուժգին-ուժեղ, թույլ
անաղարտ-անպիղծ, աղարտական
պարկեշտ-համեստ, անհամեստ
ահռելի-խոշոր, փոքր
հանդուգն-համարձակ, խոնարհ
փութաջան- ջանասեր, ծույր
բազմազան-բազմապիսի, միատեսակ

6. Գտի՛ր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և օրինակի նմանությամբ կազմիր նոր բառ:
Բուսական-բույս-դեղաբույս, խոտաբույս
հրեղեն – հուր, հրածին, հրահրել
նվիրատվություն – նվեր, նվիրել անձնվեր
բնավեր – բույն, մրճնաբույն
գունատ – գույն, գունավոր, բազմագույն
ձկնաբուծարան – ձուկ, շնաձուկ, ձկընկեր
մանկական – մանուկ, մանկություն, մանկապարտեզ
մատենագիր – մատյան
բուրավետ – բույր, ծաղկաբույր, բազմաբույր
շնագայլ – շուն, շնաբուծարան
մկնդեղ – մուկ, մկնագույն
սրտացավ – սիրտ, սրտանոթ, սրտաբան

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 09․04․23թ․

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ-թիզ
խճավազ-խիճ
մշտադալար-միշտ
հրանման-հուր
հուզական-հույզ
փշրանք-փշուր
կրթասեր-կիրթ
ձիթապտուղ-ձեթ
մրջնաբույն-մրջույն
խնկաման-խունկ
կրաման-կիր
բնավեր-բույն
ալրափոշի-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորhք, խորhուրդ, նիրhել, նժդեh, նշխարh, խոնարhվել, նախագաh, ընդhառաջ, արhեստ, ընդhամենը, ընդhանուր, օրhնություն, արհամարhել, հայթhայթել, ապաշխարhել, աշխարhակալ:

3. Բացատրի՛ր դարձվածքները դարձվածաբանական բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենալ
Հազար մաղով անցկացրած –
Հիվանդի համար ջուր բերող –
Գլխին կրակ թափել –
Կանաչ-կարմիրը կապել –
Կոպեկի համար մեռած –
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել –
Փուշը մատից հանել –
Գրքի մի երեսը կարդալ —

4. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

5. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք- բլրաշար
գարու հաց- գարեհաց
երթևեկության ուղի- երթուղի
զենք կրող- զինակիր
զույգերով պար- զուգապար
ժամանակ անցկացնելը- ժամանց
դեմքի նկար- դիմանկար
չմուշկներով վազելը- չմշկավազք
պատվեր տվողը- պատվիրատու
լուր բերողը- լրաբեր

6.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:
Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

7. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

8. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Երջանիկ, ավանդ, բլիթ, չքնաղ, տխուր, բոբիկ, հողակոշտ, գեղեցկություն, սիրելի, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ, կարմրավուն, հայրենիք, մայրենի:

Ածական – Երջանիկ, չքնաղ, տխուր, բոբիկ, հողակոշտ, սիրելի, դատարկ, կարմրավուն։

Գոյական – բլիթ, ավանդ, գեղեցկություն, հարազատ, գորգ, աղմուկ, հայրենիք, մայրենի։

9.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր – ծերանալ
հարց – հարցնել
կիպ – կպչել
մահ – մահանալ
գեղեցիկ – գեղեցկանալ
վախ – վախենալ
մոտ – մոտեցնել
բազում – բազմանալ
կանգ – կանգնել
կույր – կույրանալ
ոչինչ –  ոչնչանալ
ուրախ – ուրախանալ
առաջ – առաջանալ

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել – մրոտել
պատռել – պատռոտել
ցատկել – ցատկոտել
կտրել – կտրատել
նստել – նստոտել
պոկել – պոկոտել
կոտրել – կոտրատել
թռչել – թռչկոտել
խոցել – խոցոտել
մորթել – մորթոտել
գրել – գրոտել

11.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել – պայթեցնել
նստել – նստեցնել
խմել – խմեցնել
խոսել – խոսեցնել
հիշել – հիշեցնել
հագնել – հագցնել
իջնել – իջեցնել
քնել – քնեցնել
մեծանալ – մեծացնել
փախչել – փախցնել
դողալ – դողացնել
խաղալ – խաղացնել
վախենալ – վախեցնել
թռչել – թռցնել
ծիծաղել – ծիծաղեցնել
փայլել – փայլեցնել
առաջանալ – առաջացնել
կարմրել – կարմրացնել
կատաղել – կատաղեցնել

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 05․04․23թ․

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփգորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուրկոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրե, անէանալ, այժմեական,Սևանհէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրե, մանրէաբան, հնէագետ, անէություն, ջրէջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդօղակ, գիշերուզօր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորս

հակաօդային, անօթևան, առօրյա, ովքեր

փոխօգնություն, օրեցօր, ապօրինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 20․03․23թ․

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալ, թնդալ, զուլալ, քանդող, նվագելիս։
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալ, աշխատելիս, կարդացած։
գ) ողբաց,) հարբած, դարձված, տարած, կասկածող, ելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմ, վազի, մորի, մարի, ավերեց, վսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմ, պատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հանգած, վարկած, հրավիրված, գործած։
բ) տխրամած, քնած, բարձած, համատարած, փտած, հասարակած, կռված, ծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափող, տապալող, անսքող, հազացող, փախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկող, ավետող, եռակող, ստող, ծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիս, կռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս:

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 15․03․23թ․

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ, բայի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ, վերջավորությունն է ող, ացող, եցող— նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ, վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ, վերջավորությունն է ած, ացած, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ, կազմվում է -ում վերջավորությամբ, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ վերջավորության փոխարեն, օրինակ ՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու վերջավորությամբ, որն ավելանում է անորոշ դերբային, օրինակ՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, օրինակ՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։ Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով իրար նման են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի  հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

Առաջադրանքներ դասագրքից, վարժություն 193-199

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա.

Սլացող մեքենա – մեքենա որը սլանում է

արևի շուրջը պտտվող մեքենա – մեքենա որը պտտվում է արևի շուրջ

թունելից դուրս եկող գնացք – գնացք որը դուրս է գալիս թունելից

պատրաստակամորեն հորը մտնող երեխա – երեխա որը պատրաստակամորեն հորը մտնող

փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ – մարդ որը փոշու ու մրի մեջ

Բ. Ընկած գրիչ – գրիչ որը ընկնում է

մոռացված երգ – երգ որը մոռացված է

թիթեռի հետևից ընկած երեխա – երեխա որը ընկած է թիթեռի հետևից

արձակված ու կախված վարագույր – վարագույր որը արձակված ու կախված է

լուծված խնդիր – խնդիր որը լուծված է

գիշերվա անձրևից խոնացացած օդ – օդ որը գիշերվա անձրևից խոնացացած է

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրելով այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Դիմավոր բայ Դերբայ

Փակել է մտնել

մտար փակած

փակում եմ մտած

մտնում է փակելիս

փակեցիք մտնելիս

Փակիր

մտնեիր

կփակենք

մտիր

պիտի փակեք

մտել էինք

փակել էիր

պիտի մտնի

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Գետափին զբոսնելիս, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ։
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երկրորդ խողովակաշարը կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:
գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Ընկերոջ պատմությունը լսելիս, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:
Փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:


198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափելիս, շարժվելիս, կապելիս, մտնելիս, տեսնելիս։

Ծանոթոներն իրար տեսնելիս ողջունում են միմյանց։

Ճնշումը չափելիս սարքը փչացավ

Երկրակեղևը շարժվելիս շենքերը քանդվեցին։

Պարանը կապելիս երկու կես եղավ։

Եկեղեցի մտնելիս գլխարկը հանում են։

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Դասը լսելուց, ընկերս խանգառեց։

Վերելակով բարձրանալուց հոսանքը գնաց։

Տանից հեռանալով կարոտ զգացի։

Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 01․02․23թ․

  1. Թվականները գրել բառերով:
    1960 թվին Հայաստանում գործում էին 27 թատրոններ, 25 թանգարաններ, 1187 գրադարաններ, 694 կինոսարքավորումներ, իսկ 1940 թ.՝ 13 թատրոններ, 11 թանգարաններ, 908 գրադարաններ, 168 կինոսարքավորումներ:
    Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ 4090մ, Կապուտջուղը՝ 3906մ, Մեծ Իշխանասարը՝ 3549մ, Վարդենիսը՝ 3523մ:
    Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը 186կմ է, Աղստևը՝ 133կմ:

    հազար ինը հարյուր վաթսուն թվին Հայաստանում գործում էին քսանյոթ թատրոններ, քսանհինգ թանգարաններ, հազար հարյուր ութսունյոթ գրադարաններ, վեց հարյուր իննսունչորս կինոսարքավորումներ, իսկ հազար ինը հարյուր քարասուն թ.՝ տասներեք թատրոններ, տասնմեկ թանգարաններ, ինը հարյուր ութ գրադարաններ, հարյուր վաթսունութ կինոսարքավորումներ:
    Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ չորս հազար իննսուն մ, Կապուտջուղը՝ երեք հազար իննը հարյուր վեց մ, Մեծ Իշխանասարը՝ երեք հազար հինգ հարյուր քարասունիննը մ, Վարդենիսը՝ երեք հազար հինգ հարյուր քսաներեք մ:
    Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը հարյուր ութսուն վեց կմ է, Աղստևը՝ հարյուր եռեսուներեք կմ:
  2. Ընդգծել 3 բաշխական թվական:
    ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
    բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
    գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:
  3. Ընդգծել 3 կոտորակային թվական:
    ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
    բ. մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
    գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական: