Posted in Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 19․09․23թ․

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, հեքիաթ) աշխարհը:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում (ծաղկած, բուրավետ, արբած) դաղձը:
Անտրտունջ է (բարձր, դալար, լացկան) ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:

2.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր 5 բառակապակցություն, որոնք փոխաբերական իմաստ ունեն:

ա.Թթու դեմք, կծու արտահայտություն, խաղաղ ծով, քար անտարբերություն, սև կակաչ, միամիտ հայացք, խոր լռություն, սև սիրտ, վերջին կետ, փայլուն մակերես:
բ. Սառը ջուր, ծանր խոսք, խոր փոս, ծով համբերություն, հետաքրքիր խաղ, բաց սիրտ, չար աչք, մաքուր թուղթ, գորշ կյանք:

3.  Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ:
ծաղրել
վատանալ
օգնել
հասկանալ
մեռնել
անտեսել
ծուլանալ
ուրախանալ
ճարպիկ
թանկ
էժան
4. Տվյալ դարձվածքները փոխարինել պարզ հոմանիշներով:
աչքը լիանալ
ականջի հետև գցել
արյունը դլխին խփել
անկողին ընկնել
բերանը ջուր առնել
բերանը բաց մնալ
գույնը գցել
գետինը մտնել
ծեր աղվես
փափախը գետնով տալ

5.Ընդգծել առօրյա խոսակցական բառերը, որոնց փոխարեն հաճախ օտարաբանություններ ենք գործածում:
Հեռուստացույց, համերգ, ներկայացում, դույլ, հանդիսական, դահլիճ, աքցան, որսորդ լճափ, ապերասան, համերկրացի, ճամպրուկ, վերնաշապիկ, բաճկոն, կոճգամ, հյութ,պատշգամբ, պաղպաղակ, նարինջ, անձրևանոց, ճարպիկ, հերակալ, սուրճ, սրճեփ, սրճարան, կաթսա, թեյ, թեյնիկ, ափսե, ապակի, պատճեն, երշիկ, սոսինձ, պայուսակ, զամբյուղ, թթվասեր, կարկանդակ, խոհանոց:

6. Քանի հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:
Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

7.Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:
Սալաքար, պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

8. Յուրաքանչյուր արմատով կազմել երկուական բարդ բառ` դարձնելով այն առաջին և վերջին բաղադրիչ;
Ծառ, գործ, մարդ, դաշտ, եղբայր, տուն, ոսկոր, սեղան, ջուր, հող, թուղթ:
Օրինակ՝ տոնածառ-ծառուղի

9.Գտնել հականիշ զույգերը (5 զույգ):

ա) ծանրախոհ, փութաջան, ծիծաղ, ողբ, զառամյալ, ծնունդ, թեթևամիտ, ալարկոտ, երիտասարդ, մահ
բ)   կամովին, սանձարձակ, լայնախոհ, կայուն, ակամա, նեղմիտ, զուսպ, խախուտ, լի, փուչ
գ)   ինքնավստահ, կայտառ, անագի, անուշ, պարկեշտ, վարանոտ, տրտում, պոչավոր, դառնահամ, անամոթ:

10. Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։

ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                2. որտեղ լսող կա

գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ

դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը

ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ:

11. Առաջադրանք 42, 43 Հայոց լեզու 8 դասագրքից

Leave a comment