Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն 29․09․23թ․

Թեմա՝ Զուգահեռագիծ

Սահմանում:
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
Նկարում պատկերված է ABCD զուգահեռագիծը. AB || CD, AD || BC: 

АB   CD
AD   BC

Զուգահեռագիծը ուռուցիկ քառանկյուն է:

 Ուսումնասիրենք զուգահեռագծի մի քանի հատկություն:

 1 . Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են, և հանդիպակաց անկյունները հավասար են:

АB=CD
BC=AD

<A=<C
<B=<D

2. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են:


AO=OC
BO=OD

Առաջադրանքներ։
1.Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռագիծ։
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
2.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, նշիր զուգահեռ կողմերը։

BC, AD և AB, CD
3.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, նշիր հանդիպակաց կողմերը, հանդիպակաց անկյունները, կից անկյունները։

BC = AD <B = <D
AB = CD <A = <C
4.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, գծիր անկյունագծերը,  քանի՞ անկյունագիծ ունի։

Ունի 2 անկյունագիծ
BD և AC

5.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, գրիր զուգահեռագծի երկու հատկությունները։

Զուգահեռագծի BC և AD կողմերը իրար հավասար են և զուգահեռ, ինչպես նաև AB և CD:

6.Զուգահեռագիծը ուռուցի՞կ բազմանկյուն է, ինչո՞ւ, ցույց տուր։
Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ եթե այն ընկած է իր ցանկացած 2 հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում։
7.Զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճանային գումարը ինչքա՞ն է։
360°
8.Զուգահեռագծի մի անկյունը 40 աստիճան է, գտիր մնացած անկյունները։
360° – 40° – 40° = 280°
280° : 2 = 140°
Պատ․՝2 անկյուն 40°, 2 անկյունել 140°
9.Ինչի՞ է հավասար զուգահեռագծի կից անկյունների գումարը։

10. Զուգահեռագծի պարագիծը 48սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ–ով։
P = AB+BC+CD+DA

AB = 10,5
CD = 10,5
BC = 10,5 + 3
BC = 13,5
DA = 13,5
P = 10,5+10,5+13,5+13,5
P = 48սմ

11.Զուգահեռագծի պարագիծը 54սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե  երկու կողմի տարբերությունը 7սմ է:


AB = 10
BC = 17
CD = 10
AD = 17
P = 10+17+10+17
P = 54սմ
12. (Դժվար):
Ապացուցել զուգահեռագծի երկու հատկությունը։

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն 16․05․23թ․

1.Ի՞նչ է շրջանը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով
Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

2. Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
Երկու անգամ

3. Ուղիղը հատում է О կենտրոնով շրջանագիծը A և B կետերում։ Ո՞ր կետերով պետք է  անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։
Պետք է անցնի կենտրոնով։

4. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
Շրջանագծի վրա

5. Գծել մի շրջանագիծ և նրա վրա նշել երեք կետ։ Յուրաքանչյուր կետով տանել շառավիղ։

6. Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։
Ոչ քանի որ 3սմ + 5սմ < 10սմ

7.Գծիր շրջանագիծ, ապա գծիր երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը՝ շրջանագծի հետ ունենա մեկ ընդհանուր կետ, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։

8. А և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա։ О- ն շրջանագծի կենտրոնն է։ Համեմատեք OA և OB հատվածները։
OA = OB

9.A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից 7 է, իսկ շրջանագծի շառավիղը 6: Գտնվում է արդյո՞ք А կետը շրջանագծի վրա։
Ոչ

10. А և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, О- ն շրջանագծի կենտրոնն է։ Ինչպիսի՞սն է АОB եռանկյունը։ Ցույց տուր GEOGEBRA ծրագրով։